Սիրված դերասանուհի, շատերին հայտնի ու համակրելի Արաքսյա Մելիքյանը, չնայած գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին ու զբաղվածությանը, ամեն դեպքում ժամանակ գտնում է իր ընտանիքին ու բալիկներին ժամանակ տրամադրելու համար։

Արաքսյան նոր ֆոտոշարք է ներկայացրել իր սոցհարթակում։ Լուսանկարներում դերասանուհու ընտանիքն է իր ամբողջական կազմով։ Ինչպես հայտնի է, դերասանուհու ամուսինը նույնպես արտիստական ոլորտից է։

Լուսանկարներն արված են բնության գրկում, բավականին հետաքրքիր միջավայրում։ Լուսանկարների թեմատիկան աշունն է․ դրանք հարուստ են աշնան գույներով։

Լուսանկարներից մեկին կից Արաքսյան խորհուրդ-մեկնաբանություն է թողել՝ գրելով հետևյալը․ «Թեկուզ և շատ հազվադեպ, բայց երբեմն խախտեք ձեր հիմար կանոնները, և համոզվեք, որ աշխարհը դրանից չի քանդվում»։

Լուսանկարներն արված են Դենդրոպարկում՝ ձմեռնամուտին ընդառաջ։ Ընտանիքը վայելել է իր հանգստյան օրերի հանգիստը՝ միաժամանակ լուսանկարվելուն ժամանակ հատկացնելով։

Արաքսյան հետևյալ աֆորիզմով է մեկնաբանել լուսանկարների թեմատիկան․ «Թող աշունը միայն խոր քուն լինի, ոչ մահվան սկիզբ»։