Հայտնի երգիչներից Վաչե Ամարյանը ոչ միայն իր երգերով է սիրված, այլ նաև գեղեցիկ ընտանիքով, որը բոլորովին վերջերս համալրվել է ևս մի բալիկով՝ չքնաղ դստրկով, ում ծնողները անունների երկար փնտրտուքներից հետո Վիկտորիա անունն են տվել։

Վաչեն դստրիկի ծնունդից հետո մի քանի օր շարունակ քեֆ և ուրախության մեջ էր, որից հետո միառժամանակ հեռու գտնվեց ընտանիքից, քանի որ եկել էր Հայաստան։

Հայաստանում մի որոշ ժամանակ մնալուց հետո Վաչեն ի վերջո ընտանիք է վերադարձել։ Զավակներին կարոտած հայրը իրար հետ խաղացող բալիկներին նկարահանել է թաքնված տեսախցիկով, ապա այդ տեսանյութը տեղադրել է իր սոցհարթակում։

Հայրիկի անակնկալ նկարահանումը տեսնելով՝ Վաչեի կրտսեր զավակը՝ փոքրիկ Սերյոժկան, սկզբում չի հասկանում, ապա խորամանկորեն ժպտում է։

Վաչեն տեսանյութին կից գրել է, որ ընտանիքից լավ տեղ չկա։ Նրա տեղադրած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։