Գևորգյան Թամարան շատ համակրելի արտիստուհի է, որն իր խաղով ու հմայքով գերել է շատերի սրտերը։ Թամարայի խաղին հետևողները դեռ տարիներ առաջ նկատել էին, որ արտիստուհին ունի ընտրյալ, սակայն Թամարայի հետ տեղի ունեցածը՝ վտանգավոր վթարը, շատերի ուշադրությունը սևեռեց արտիստուհու առողջության ու շուտափույթ ապաքինման վրա։

Թամարան տարբեր առիթներով ասել է, որ իր սիրտը զբաղված է մի տղայով, որը իրենից հեռու է գտնվում։ Նրանց ջերմ շփումը հեռավորության վրա է տեղի ունենում, սակայն Թամարան համարում է, որ նույնիսկ հեռավորությունը նրանց միջև բավարար ջերմություն է ապահովում։

Մինչ օրս արտիստուհին դեռ այդպես էլ չի ասել, թե ինչ մասնագիտություն, զբաղվածություն, հետաքրքրություն ու բնավորություն ունի իր ընտրյալը։ Նա ամեն ինչ հանրայնացումից զերծ է պահում։ Արտիստուհու վերջին հրապարակումը հարսանեկան հագուստով է։

Թամարայի վերջին հրապարակման և այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ՝ դիտելով կցված նյութը։