Թաթա Սիմոնյանը հուզիչ հրապարակում է արել Արամ Ասատրյանի տարեդարձի առիթով․ տեսանյութ

Արամի տարեդարձի առիթով շատերը նախորդ օրը հրապարակումներ արեցին։ Թաթա Սիմոնյանն Արամ Ասատրյանի մտերիմ ընկերներից էր, որը շատ էր գնահատում մեծն գուսանի ներկայությունն ու ընկերությունը։ Նա մինչ օրս էլ պատկառանքով, կարոտով ու ափսոսանքով է հիշում իր ավագ ընկերոջը։

Թաթան Արամի մահվանից հետո նրա մասին մի երգ է գրել, որտեղ իր հույզերն ու ապրումներն է ներկայացրել Արամի մասին։ Երգը, ինչպես ինքն է ասում, և՛ տխուր է, և՛ ուրախ, ինչպես Արամի կյանքն ու երգերն են։ Արամին մինչ օրս էլ և՛ տխրությամբ, և՛ ուրախությամբ են հիշում։

Թաթայի երգում բացառիկ կադրեր են երևում Արամի մասնակցությամբ։ Հոլովակը ավարտվում է Արամի վերջին հարցազրույցներից մեկում ասվող մի խոսքով, որտեղ երգիչը մեծ կարևորություն է տալիս իր ընկերներին, ընկերական շրջապատին։

Արամի մասնակցությամբ Թաթայի պատրաստած գեղեցիկ նյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: