Թաթայի կյանքը հեշտ չի եղել, սակայն նրա երգերն ուրախ են և ուրախությունների համար են։ Թաթան իր հայրիկին քսանհինգ օրականում է կարցրել։ Վաթի պատճառով ամուսնուն կորցրած մայրը տղային հոր անունն է տվել, սակայն նրան Թաթա է ասել։

Թաթան, լինելով թեթև և ուրախ բնավորություն ունեցող, թեթև է տարել կոր բացակայությունը։ Նրան երբեմն պակասել է հայրական խորհուրդը։ Հատկապես հիմա, երբ Թաթան հայր է, դժվարանում է տղային խորհուրդներ տալ, քանզի ինքը ժամանակին չի լսել։

Թաթայի կարիերայի հաջողության հարցում նրան շատ օգնել է ընկերը՝ Պրոֆը, որը հավատարմորեն եղել է Թաթայի կողքին։ Թաթայի համար առանձնահատուկ ափսոսալի է եղել Արամ Ասատրյանի վաղաժամ վախճանը։ Նա կարծես բոլորի փոխարեն է ափսոսացել սիրելի ընկերոջ կորուստը։

Թաթան, այժմ գտնվելով Նահանգներում, ասում է, որ իրեն ավելի լավ է զգում այնտեղ, քանի որ վերջին իրադարձություններից հետո նա հայրենիքում օտար է իրեն զգում։ Մանրամասները՝ կից։