Աշոտ Ղազարյանը ամառային օրերը սիրում է արդյունավետ ու հաճելի անցկացնել։ Նրա համար տոն է այն օրը, որն անց է կացնում հարազատների, մտերիմների, ընկերների հետ։ Նա այն հավատարիմ անհատներից է, որ սիրում է երկար ընկերություն անել։

Աշոտ Ղազարյանի հարթակում տեղադրվող հրապարակումների, լուսանկարային կադրերի հիմնական մասը դերասանի բնույթին համապատասխան հումորային ենթատեքստ ունեն։ Դերասանը վերջերս առատ սեղանի մոտ արված մի լուսանկար է տեղադրել՝ հումորով գրելով այսպես․ «Ըտենց էլ բան չկերաք․․․»

Շատերին սիրելի դերասանը վերջին շրջանում լուսանկարներ է տեղադրում հեռավոր Ամերիկայից։ Նրա հրապարակումներից հասկանալի է դառնում, որ նա դարձյալ Ամերիկա է մեկնել, որտեղ հանդիպում է իրեն մտերիմ ու հարազատ հայրենակիցների։

Նրա ընկերներից Հովիկ Հունանյանը լուսանկար է տեղադրել, որտեղ երևում են Աշոտ Ղազարյանն ու Հայկ Ղևոնդյանը։ Հովիկը, նշելով Աշոտ Ղազարյանին, գրել է, որ Հայկը հեռու է ֆեյսբուքից։