«Ըստ սցենարի, Ուկրաինական բանակը պետք է մաքսիմալ դիմակայի և «անընդհատ լացի», մինչև․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Բոլորս գիտենք, որ Ուկրաինան մինչև ատամները զինված է և զինտեխնիկայի խնդիր չունի՝ Արևմուտքը պատրաստակամ է զինտեխնիկայով և գումարով անընդհատ աջակցել։ Այժմ կարելի է արձանագրել, որ եթե Ուկրաինական բանակը, Ուկրաինայի ժողովուրդը համառորեն միասնական պայքարեն, ապա ՌԴ-ն անզոր կգտնվի հաջողության հասնել և այլևս չի կարողանա իր կորուստների մասին շարունակել թաքցնել։

Նաև տրամաբանելով մեկ այլ իրադարձություն՝ կարող եմ ասել, քանի որ միջազգային հանրության շրջանում մեծանում է հակառուսական բունտը և աշխարհը ՌԴ-ին դիտարկում է որպես ագրեսոր և համաշխարհային մեծ աջակցություն է ստանում Ուկրաինան, ապա Արևմուտքը կարող է այդ ֆոնի վրա ստանալ լեգիտիմ իրավունք և ՆԱՏՕ-ի բանակը դուրս բերել ՌԴ-ի ուղղությամբ։

Ես կարծում եմ, որ Ուկրաինայի իշխանության «լաց ու կոցը» ևս մեծ ուշադրության է արժանանում, որ Ռուսական բանակը արդեն իսկ Ուկրաինայի խաղաղ բնակչության է uպանում, ապա դա ևս Ուկրաինա-Արևմուտք խաղի կանոններից է, ինչի արդյունքում չեմ բացառում, որ Արևմուտքը կարող է դա դիտարկել կարևոր հիմք և պաշտոնապես ընդունել, որ ՌԴ-ն, Պուտինը ցեղաuպանության փորձ է կատարում, իսկ այս ամենի արդյունքում ՆԱՏՕ-ն կներխուժի խաղի մեջ և ՌԴ-ն այլևս կտապալվի։

Ամբողջ իմ կարծիքը այն է, որ ըստ սցենարի, Ուկրաինական բանակը պետք է մաքսիմալ դիմակայի և «անընդհատ լացի», մինչև Արևմուտքը պատժամիջոցների գործարքն ավարտի և լեգիտիմ հիմքեր գտնելով մտնի խաղի մեջ, որոշ Եվրոպական երկրներ էլ փորձում են արագացված ռեժիմով Ուկրաինայի անդամակցության գործը Եվրամիություն արագացնեն։

Այս պատերազմը շատ երկար ու դաժան ավարտ է ունենալու, Հայաստանը պետք է կարողանա չեզոքություն դրսևորի, տեղից այն էլ ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից մեր երկիրը ևս կարող է տուժել, ուստի ՀՀ իշխանությունները պետք է ամեն գնով արագացնեն քոչարյանի կլանին թափ տան և եթե հարկն է ռոբին նստացնեն էլեկտրաшթոռին և առանց դատարանի ստիպեն, որ թալանած միլիարդները ետ վերադարձնի ՀՀ պետական բյուջե, որպեսզի Հայաստանը կարողանա հաղթահարել տնտեսական ծանր ժամանակները։ Քանի ռոբի պապայի՝ պուտինի գլուխը խառնա, ռոբին իր կլանով պետք է թափ տվացվի։ Առողջ եղեք, Ռուս Ուկրաինական պատերազմը մեծերի խաղ է․․․»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: