Արդեն ավելի քան երկու ժամ է, ինչ Երևանի կենտրոնական հատվածում ընթանում է հանրահավաք, որի նախաձեռնողը ընդդիմությունն է։ Հավաքի մասին հայտարարվել է օրեր առաջ։ Տեղեկության հանրայնացումից հետո ըննդիմադիր բևեռների տարբեր ներկայացուցիչներ իրենց համակիրներին և բոլորին հորդորում էին միանալ հավաքին։

Նախօրեին Արմեն Աշոտյանը հայտատարեց, որ հավաքին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը, քանի որ նա գտնում է, որ ստեղծված վիճակն օրհասական է։ Ս․ Սարգսյանից բացի հավաքին ներկա է նաև նրա եղբոր տղան, որ հավաքից լուսանկար է հրապարակել։

Ինքը՝ Արմեն Աշոտյանը, հանրահավաքին ներկայացել է իր ընտանիքի ամբողջական կազմով։ Նա լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում են Ա․ Աշոտյանի երկու տղաները և կինը։ Ա․ Աշոտյանն այդ լուսանկարներին կից գրել է, որ իր ընտանիքի հետ միասին հանրահավաքի է եկել բոլոր մյուս ընտանիքների համար։

Նա բոլորին հորդորել է հետևել իր օրինակին և միանալ հանրահավաքին։