Ընկերություն են անում նաև լեգենդար արտիստների թոռները․ լուսանկար և այլ մանրամասներ

Ընկերություն անելու արվեստը մարդկային բարձր որակների տեր անհատներին է հասու։ Մշակույթի շատ ներկայացուցիչներ ընկերություն անելու լավագույն օրինակներն են տվել ու տալիս։

Հայ կինոյի ու թատրոնի լեգենդար ներկայացուցիչնեչ Կարեն Ջանիբեկյանի ու Ռաֆայել Քոթանջյանի ընտանիքները մտերիմ ընկերներ են։ Նրանք այդ ընկերությունը շարունակում են մինչ օրս՝ ընտանեկան ու մարդկային լավագույն ավանդույթները փոխանցելով ընտանիքի կրտսեր անդամներին։

Ինչպես հայտնի է, Ռաֆայել Քոթանջյանը բացառիկ դեր ու նշանակություն է տվել թոռներին՝ նրանց քմահաճույքներն ու սրտի ցանկությունները բավարարելու համար անելով ամեն ինչ։

Նույն վերաբերմունքին է արժանանում նաև Սոս Ջանիբեկյանի աղջիկը՝ Անաիսը, որն իր օրվա մեծ մասն անց է կացնում նաև հայրիկի ու տատիկի՝ սցենարիստ Աննա Աղասյանի հետ։

Ահա ընտանիքների ավագների նախաձեռնությամբ միմյանց հետ շփվում և ընկերություն են անում լեգենդար արտիստների թոռները՝ Անաիսը և կրտսեր Ռաֆայելը։ Նրանց համատեղ լուսանկարներից մեկը Սոս Ջանիբեկյանը տեղադրել է իր հարթակում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: