«Ընկերնե՛ր, չեք հավատա, թե ինչ հանդիպում եմ ունեցել հենց Երուսաղեմում․․․»

Ալեքսանդր Լապշինը գրում է․ «Ընկերնե՛ր, չեք հավատա, թե ինչ հանդիպում եմ ունեցել հենց Երուսաղեմում։ Ես շրջում էի Հին քաղաքում և ինձ ողջունեց մի մարդ, նույն ինքը, ով պատկերված է լուսանկարում։

Մենք իրար անձամբ չէինք ճանաչում, նրա անունը Պետրոս է։ Նա բնիկ երուսաղեմցի է, 1915 թվականի հայ փախստականների ժառանգ է: 2017 թվականի հունվարին նա ի պաշտպանություն ինձ ցույցի էր դուրս եկել Թել Ավիվում՝ Բելառուսի դեսպանատան առջև։

Նա բոլոր ազգությունների տասնյակ այլ իսրայելցիների թվում է եղել, ովքեր պահանջում էին ինձ անհապաղ ազատ արձակել։ Տղերք, ես իսկապես հուզվեցի: Այնքան կարևոր է իմանալ, որ դու մենակ չես և քեզ հարգում են:

Ավելին, մեկ օր առաջ Հին քաղաքի հայկական վանքի վանահայր Ղևոնդ Վարդապետն ասել էր, որ երբ ես ադրբեջանական բանտում էի, տաճարում աղոթել են ինձ համար։ Դա իսկապես հզոր է: Եվ դա արժանապատիվ է: Շնորհակալություն, ընկերներ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: