է հա, դա հավերժ չէ, էսօր չէ, վաղը չէ, մի օր պտի մեռնի: Որ ինչ, դրանց պետությունը մենակ էդ մեկի հույսին է՞ր, էլ մարդ չկա․․․

Հայաստանյան ներկայիս զարգացումների դժվարին լինելը թերևս շատերին գցել է ծայրահեղ մտորումների գիրկը՝ նրանց սին ու անհիմն հույսեր ներշնչելով։ Օրինակներից մեկը Էրդողանի առողջական վատթար վիճակի լրատվության խանդավառված ընդունելն էր։

Այս լուրն այնքան էր ոգևորել ոմանց, որ ի հայտ եկան սթափության կոչերով լեցուն հրապարակումներ, որոնցում քննվում է հարևան երկրի ղեկավարի առողջական վիճակով պայմանավորված հայաստանյան հետագա զարգացումները։

Այս համատեքստում ոստիկաններից մեկի՝ Մնացական Բիչախչյանի հրապարակումը օբյեկտիվ դատելու և գործ անելու մասին է։ Նա մասնավորապես գրել է հետևյալը․ «Ամեն անգամ ինչ-որ կետի եք նայում, որ իրականանա ու վերջ մի լույս բացվի:

Շնչներդ պահած սպասում եք, թե Էրդողանը մեռնի: է հա, դա հավերժ չէ, էսօր չէ, վաղը չէ, մի օր պտի մեռնի: Որ ինչ, դրանց պետությունը մենակ էդ մեկի հույսին է՞ր, էլ մարդ չկա, որ կարա իրանից վայրենի լինի: Գործ արեք, գործ, հերիք երազախաբ լինեք»

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: