Համբերությանս բաժակս լցվեց․ ԻՄ երգը ներկայացվեց որպես ադրբեջանական երգ․ Էրիկ Կարապետյանի երգը ռուսական ալիքով ներկայացվել է որպես ադրբեջանական

Երգիչ Էրիկ Կարապետյանը  խիստ զայրացած է։ Դրա համար նա շատ լուրջ պատճառ ունի։ Երգիչն ահազանգում է, որ «Ոչ ավել, ոչ պակաս» երգը, որն իր հեղինակածն է, ներկայացվել է  ռուսական «Россия 1» պետական հեռուստաալիքով որպես ադրբեջանական, ավելին այն կատարվել է ադբեջաներեն և ներկայացվել րոպես  ադրբեջանական ստեղծագործություն:

Երգչի խոսքով «Ոչ ավել, ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով փոփոխվել ու կատարվել է տարբեր լեզուներով ու երկրներում՝ առանց իմ թույլտվության։ Նա լռել  է և երբևիցե չի արձագանքել, բայց այս վերջին դեպքը, երբ երգը  հնչել է ռուսական «Воскресное шоу Андрея Малахова»-ի եթերում  ադրբեջանական կատարմամբ, երգչին հունից հանել է։ Վերջինս դա վիրավորական ու ամոթալի է համարում։ Նա ասել է, որ չի պատրաստվում լռել։  Այն ներկայացվել է որպես ադրբեջանական ստեղծագործություն, ինչը ցավալի է։

Երգը գրել եմ 2018 թվականին՝ Երևանում, իսկ երաժշտությունն ու խոսքերը՝ իմ և Գրիգոր Կյոկչյանի համագործակցությամբ։ Խնդիրը ստանալով իրավական ընթացք, որոշել եմ պայքարել իմ հեղինակային իրավունքների համար՝ մինչ վերջ։ Դժբախտաբար, շատ մեր հայրենակիցներ լսում են հենց այդ աղավաղված տարբերակները, ինչը ցավալի է։ Այնուամենայնիվ, շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ և բարձրաձայնում այս անարդարության մասին»,- գրել է Էրիկը։

Նա ընդգծել է, որ ստեղծագործության օգտագործումը առանց հեղինակի թույլտվության և դրա փոփոխությունը անպատասխանատու գործելակերպ է, որը խախտում է հեղինակային իրավունքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: