Էս «Խամեռը» քշի, որ էլ Նիկոլին չպաշտպանես, ֆռա, Վանեցյա՛ն, ֆռա. քաղաքացին հեծանիվ տվեց Վանեցյանին

Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում իր շուրջն է հավաքել մի շարք քաղաքացիների, որոնք նրան ոգևորում են, ուժ և եռանդ հաղորդում։

Տեղում գտնվող տարեց քաղաքացիներից մեկը, որ հայտնի է որպես երևանյան կոլորիտային դեմք, Վանեցյանին առաջարկում է վարել իր հեծանիվը։

Հումորով տղամարդը նախ գովաբանում է իր հեծանիվի հզորությունը, ապա առաջարկում, որ Վանեցյանը վարի այն։ Ապա հորդորում է, որ ներկաները նկարեն, թե ինչպես է Վանեցյանը վարում իր հեծանիվը։ Նա գովաբանական խոսքեր է շռայլում Վանեցյանի հասցեին։

Նա հորդորում է, որ Վանեցյանը երեք անգամ պտտվի Հովհաննես Թումանյանի արձանի կողքը՝ հիշեցնելով, թե ժամանակին ինչ է հորդորել Թումանյանը երեխաներին՝ ցանկանալով, որ նրանք ապրեն ոչ իրենց նման։

Այս ամենը զվարճացնում է Վանեցյանին։ Նա ոգևորվում և կատարում է տարեց քաղաքացու հորդորները։ Իսկ թե ինչ է լինում հետո, կորղ եք դիտել վարը կցված տեսանյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: