Պատմաբան-էքսկուրսավար Վահե Լորենցը հաճախ է օտարերկրյա հյուրերին ուղեկցում ու ծանոթացնում հայաստանյան տարբեր վայրերի, դրանց հետ կապված պատմական անցքերի հետ։ Նա հերթական շրջագայությունն է կազմակերպել, որի մասին էլ պատմել է իր հարթակում։

Նա գրել է հետևյալը․ «Էսօր տուրիստս ոնց պետք էր՝ պորտս տեղը դրեց։ Թե բա՝ մի խոսիր ձեր ժողովրդի հայրենասիրությունից։ Ձեր հայրենասիրությունը երևում է փողոցում թափված աղբի քանակից։ Հայրենիք սիրողը չի կարող այդպես անխնամ վերաբերվել հայրենիքին։

Տասը ծխողից ութը՝ ծխախոտի մնացորդը շպրտում է գետնին, փոխանակ աղբարկղը գցի։ Եթե այսպես եք վերաբերվում հայրենիքին, սրա սիրելը ո՞րն է, հայրենիք աղտոտողը չի կարող սիրել այն, ավելին՝ նրա համար կռվել անկարող է։

Հ․Գ․ Հեթական անգամ համոզվեցի, որ անգամ տուրիստին չպետք է հրամցնել լղոզված իրականություն։ Նրանք կողքից շատ ավելին են տեսնում, նկատում, քան մենք ինքներս»,- իր գրառումը եզրափակել է Վահե Լորենցը։