Էսօրվա վարորդս Ինգաս ա. Սամվել Ալեքսանյանի կինը` Շողերինան հարսի հետ տեսանյութ է հրապարակել

Ինչպես հայտնի է, Սամվել ու Շողերինա Ալեքսանյանները վերջերս ամուսնացրել են իրենց զավակներից մեկին՝ տղային։ Նրանք հարսանեկան գեղեցիկ արարողություն են կազմակերպել, որը հարմար են գտել Դուբայում անցկացնել։

Հարսանեկան արարությունն այդպես էլ չլուսաբանվեց, տեսանյութեր ու լուսանկարներ չհանրայնացվեցին, քանի որ այդպես էին որոշել ընտանիքի անդամները։ Օրերս Շողերինան իր հարսիկի հետ տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութի մեջ հարսն ու սկեսուրը մեքենայի մեջ են։ Շողերինան ասում է, որ այդ օրվա իր վարորդը սիրելի հարսիկն է, որի անունն Ինգա է։ Ապա սկեսուրը հարցնում է, թե ինչպես է հարսիկը, իսկ Ինգան պատասխանում է, որ լավ է։

Ապա տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են հարսն ու սկեսուրը առևտրի կենտրոնում շրջում։ Ալեքսանյանների հարսիկը նուրբ ու գեղեցկադեմ աղջիկ է։ Շողերինայի և նրա նորահարսիկի՝ Ինգայի համատեղ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: