Սևակ Ամրոյանի հարթակում մշտապես մշտապես երգչի մասնագիտական գործունեությանն ու անձնական տարբեր իրադարձություններին վերաբերող հրապարակումներ են տեղ գտնում։ Ինչպես տեղեկանում ենք երգչի վերջին հրապարակումից, նա նույնպես մտահոգ է հայաստանյան իրավիճակով։

Շատերի նման երգիչը չի կարողանում կարգի բերել մտքերն ու հայրենիքի առաջիկայի մասին մտորումները։ Երգչիը Դուբայից լուսանկար է տեղադրել՝ գրելով, որ այնտեղ է գնացել, որ մեղմի տրամադրության բացակայությունը։

Սևակը գրել է հետևյալը․ «էն որ տրամադրություն չկա ու որոշեցի մի քանի օրով գնամ։ Մենակ խաղաղություն թող լինի, մնացածը մենք կստեղծենք, բոլորիս լավ տարի»։

Ուշագրավ է Սևակի հրապարակման ներքո տեղ գտած մեկնաբանությունները։ Նրա հետևորդները նրան հորդորում են ցանկացած տեղ գնալուց հետո անպայման վերադառնալ հայրենիք, որովհետև միայն այստեղ նրան կսիրեն այն անկեղծությամբ, որով որ սիրում են հիմա։

Երգիչը չի խուսափել նաև քննադատական մեկնաբանություններից, ինչը միանգամայն հասկանալի է այս պարագայում։