Քրիստինե Պեպելյանն իր անձնական կյանքի ու հարազատների մասին շատ սակավ է խոսում։ Նա գերադասում է առավելաբար հանդես գալ իր մասնագիտության շրջանակներում՝ բավարարելով երկրպագուների հետաքրքրությունը։

Քրիստինեն իր մայրիկի ու տղայի հետ միասին ապրում է արտերկրում։ Հեռավորության պատճառով երգչուհին մյուս հարազատների հետ կապը պահում է բոլորի նման համացանցի միջոցով։

Քրիստինեն հեռվից հեռու շնորհավորել է իր սիրելի քրոջը։ Շնորհավորանքի առիթը քրոջ տարեդարձն է, որի առիթով էլ երգչուհին իր ուրախությունն ու ոգևորությունը կիսել է ընկերների հետ։

Նա ոչ միայն շնորհավորել է նրան, այլ նաև այդ շնորհավորական դրվագի կադրերով կիսվել համացանցում։ Երգչուհին իր ուրախությունն է հայտնել նման քույրիկ ունենալու առիթով։ Երգչուհին տեղադրել է նաև կադրեր, որոնցում երևում է իր շնորհավորանքն ընդունող քույրը։

Քրիստինեի քույրը Տալիթա Թութունջյանն է։ Քրիստինեի տեղադրած կադրերում երևում է, թե քույրն ինչպես է ուրախանում իրեն ուղղված ջերմ խոսքերը լսելիս։