Սիրված ու իր սկզբունքայնությամբ մեծ հարգանք վայելով արտիստ Մկրտիչ Արզումանյանը նոր լուսանկար է հանրայնացրել, որը տարիների վաղեմություն ունի։ Լուսանկարում արտիստը 16 տարեկան է։ Նա լուսանկարին կից գրել է հայտնի երգի ձևափոխված տարբերակը․

«Էլ չենք լինի 16 տարեկան»։ Լուսանկարում արտահայտիչ կերպով աչքի են ընկնում դերասանի աչքերը, որոնք հետաքրքիր երանգավորում ունեն։

Նշենք, որ Մկրտիչի մանկությունն ու պատանեկությունն անց է կացել հայրաքաղաք Գյումրիում։ Նրա հայրը և մայրը մանկավարժներ են։

Մկրտիչին դեպի ՈՒՀԱ է ուղղորդել հենց հայրը, քանի որ տղայի մեջ նշանակալի տաղանդ ու կարողություններ է նկատել։

Մկրտիչը, անցնելով թատերական աշխարհում բավականին հաջողակ ու հագեցած կյանք, մշտապես ինքնակրթվում և զարգանում է։ Նա հիմա էլ չի դադարում ուսանել։ Այս անգամ սովորում է Մոսկվայում, որպեսզի ձեռք բերի էլ ավելի մեծ հմտություններ թատերական ասպարեզում։

Մկրտիչն ունի նաև աղջիկ ու տղա։ Վերջինս ջանասիրաբար շարունակում է հայրիկի մասնագիտական գիծը, իսկ հայրն էլ իր հերթին ջանում է ճիշտ ուղու վրա պահել որդու մասնագիտական կայացման խնդիրը։