«Էդ մարդկանց տարիների վաստակն ինչու՞ եք ոտնատակ տալիս։ Լավ, հո՞ մարդիկ կրակը չեն ընկել, որ փոքր ժամանակ ձեզ հայաթում չեն խաղացրել․․․»

Արմիեն Բոյաջյանը գրել է․ «Էն երկար վերնագրով նախարարությունը թատրոնների սպանդ է սկսել։ Եթե նույնիսկ խնդիր եք տեսնում, հազար ու մի ձեւ գոյություն ունի այդ խնդիրները լուծելու, փոխհամաձայնության գալու։

Տարեկան Թատերական ինստիտուտն էդքան դիպլոմավոր դերասան է տալիս, դուք գոնե թատրոնների թիվն ավելացնեք, դեռ մի բան էլ պակասեցնո՞ւմ եք։ Որովհետեւ էն, ինչ պիտի շաղկապված լինի իրար հետ, մեր երկրում սկի հեռահար կապի հնարավորություն չունի։ Մասնավոր դեպքի մասին է խոսքը՝ «Գոյ» թատրոնի։

Էդ մարդկանց տարիների վաստակն ինչու՞ եք ոտնատակ տալիս։ Կառավարական օղակը ուռճացրել եք, ամեն մեկդ մինիմում երկու ձեզ պես դատարկամիտ խորհրդական ունեք, մինիմում երկու ձեզ պես սեփական անունը գրել չիմացող մամուլի խոսնակ ու մինիմում հինգ ձեզ պես ալկաշ պալտո (նույն ինքը՝ վերարկու) բռնող եք վազացնում հետեւներիցդ։

Էլի ձեր անգրագիտության ճիպոտը պտտվում, պտտվում, արվեստի գլխին է ընկնու՞մ։ Լավ, հո՞ մարդիկ կրակը չեն ընկել, որ փոքր ժամանակ ձեզ հայաթում չեն խաղացրել»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: