Սեպտեմբերի մեկը շատերի համար է սպասված և հուզումնառատ օր։ Օրվա հետ կապված գրեթե բոլորն էլ ունեն Առանձնահատուկ զգացողություններ և սպասումներ։ Այսօր ֆեյսբուքյան հարթակը ողողված է սեպտեմբերի մեկին նվիրված հրապարակումներով։

Շատերը կիսվում են դպրոցի դուռն առաջին անգամ թակող իրենց բալիկների լուսանկարներով։ Շատերի նման իր եղբոր տղայի սեպտեմբերի մեկի առիթով հրապարակում է արել Արայիկ Հարությունյանը։

Նա, որ ամենամոտն է կանգնած հայաստանյան ներկայիս կրթական համակարգին, կրթական համակարգի փոփոխություններով է զբաղված, տեղադրել է իր և եղբոր որդու լուսանկարը՝ գրելով հետևյալը․

«Շնորհավորում եմ մեր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին, ոլորտի բոլոր շահառուներին գիտելիքի օրվա առիթով: Լավ կրթությանն այլընտրանք չկա, առաջընթացն առանց դրա անհնար է:

Էդուարդս այսօր գնաց դպրոց: Նա դառնալու է կրթական համակարգի մեծ բարեփոխումների առաջին շահառուն, քանի որ առաջիկայում հանրակրթության չափորոշիչները մտնելու են ուժի մեջ ամբողջ Հայաստանում»։