Սխալ տեղեկություն էր շրջանառվել այն մասին, որ նոր զոհերի մեջ է նաև Էդգարը։ Այս մասին Սոնա Շահգելդյանը գրել է․ «Էդգարը այսօրվա զոհված տղաներից մեկը չէ, մի ապատեղեկատվություն տարածեք` մի քանի ավելի լայքի համար։

Էդգար Մամիկոնյանի լուսանկարը տեսա շատ էջերում։ Հերոսին ներկայացնում են որպես այսօրվա զոհերից մեկը։ Իրականում Էդգար Մամիկոնյանը` ով ծնունդով Արմավիր քաղաքից էր, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13 ին։ Խնդրում եմ էջի ադմիններին, ինֆորմացիա տեղադրելուց առաջ ճշտել, նոր տեղադրել»։

Ի լրումն այս հրապարակման՝ հաղորդավար Կարեն Քոչարյանը գրել է․ «Լավ ինչքան որոշ լրատվամիջոց կոչվածները լայքամոլությամբ պիտի զբաղվեն, այն էլ մեր հերոսների հաշվին: Ամոթ է,վերջացրեք։ Շատ ցավալի է, որ կորցնում ենք նման լույս-տղաների: Նրանք դեռ այնքան անելիք ունեին:

Ամուր կացեք, մենք պարտավոր ենք պահել նրանց հիշատակը վառ և նրանք այնտեղից,երկնքից կլուսավորեն մեր ժողովրդի ճանապարհը դեպի հաղթանակ: Ու դա լինելու է: Ափսոս, որ իրենք դա չեն տեսնի այստեղ,իրենց սրբազան երկրում: Փառք նրանց հիշատակին: