«Զոհված սպաներից մեկի ընկերները, նույնպես սպաներ, իրենց ընկերոջ երեխուն բերել էին դպրոց․․․» պատմություն, որից անհնար է զսպել արցունքները

Հերթական սեպտեմբերի մեկյան տրամադրությունները որոշակիորեն խաթարված են այս անգամ ոչ միայն համավարակային իրավիճակով պայմանավորված, այլև այլ ցավալի հանգամանքներով։ Հետպատերազմյան իրավիճակում ցանկացած սովորության ուժ ստացած իրողություն այլ ընկալում ունի։

Սեպտեմբերի մեկը մտորել նոր առիթ է տվել շատերին։ Ոմանք սոցհարթակում արձանագրեցին, որ այս տարի ուսումնական բարձրագույն հաստատություններում բազմաթիվ նստարաններ դատարկ մնացին, քանի որ չկան այլևս նախորդ տարիների ուսանող տղաների մի մասը։

Ոմանք էլ խոսում են այն մասին, որ այս տարի շատ փոքրիկներ հնարավորություն չունեցան իրենց հայրիկների ձեռքը բռնած դպրոց գնալ։ Այս իրողության մասին մի հուզիչ հրապարակում է արել Զոհրաբ Եգանյանը, ով դրսում մի սրտառուչ դեպքի է հանդիպել ու պատմել է այդ մասին։

Նա գրում է․ «Զոհված սպաներից մեկի ընկերները, նույնպես սպաներ, իրենց ընկերոջ երեխուն բերել էին դպրոց, այսօր աչքովս ընկավ, որ խմբով նորից եկել էին ճստոյին դիմավորելու, որ տուն տանեն: Երեխու ուրախությանը չափ չկար։ Մի տեսակ ժպիտ առաջացնող տեսարան էր, ապրեն, որ մտածում են նման սիրուն բաներ մեր սպաները»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: