Ռուստեմ Ադագամովը գրել է․ «Թուրք գիտնական, երկրաշարժերի մասնագետ Օվգյուն Ահմեդ Էրքանը գերմանական Der Spiegel լրատվականի հետ զրույցում ասել է, որ երկրաշարժից զոհվածների թվի 100.000-ից անցնելը միանգամայն իրատեսական է։

«Այս պահին հաշվարկները սա են ցույց տալիս»,- ընդգծել է փորձագետը։ Ստամբուլի տեխնիկական համալսարանի նախկին պրոֆեսորի խոսքով, 100.000 զոհերի կանխատեսումը իրատեսական է, ավելին, կարող են լինել էլ ավելի շատ զոհեր։

Այս պահին, ընդհանուր առմամբ, երկրաշարժից հետո մահացել է ավելի քան 24500 մարդ, որից ավելի քան 21000-ը մահացել է Թուրքիայում։ Գրեթե 85 հազար մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։

«Այս պահին հայտնի է, որ երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով մոտ 7000 շենք է փլուզվել։ Իմ հաշվարկներով՝ փլատակների տակ է մնացել մոտ 200 հազար մարդ, մինչ այժմ փրկվել է ավելի քան 8 հազարը»,- ասել է մասնագետը։

Գիտնականը նշել է, որ այժմ «գործ ունենք ամենամեծ աղետներից մեկի հետ, որը երբևէ տեսել է աշխարհը»։