Վահե Տեր-Մինասյանը մեր ժամանակների հաջողակ ու բարեխիղճ բժիշկներից է, որն իր մասնագիտությանն ու կատարած աշխատանքին չափազանց լուրջ ու պատասխանատվությամբ է վերաբերվում։ Նա իր մասնագիտական հաջողությունների մասին հաճախ է խոսում հանրային հարթակներում։

Հանրահայտ բժիշկն իր հարթակում հերթական լուսանկարն է տեղադրել, որը ենթադրելի է, որ իր կատարած վիրահատություններից մեկից հետո է արվել, իսկ լուսանկարին նա կից գրել է․

«Կան նկարներ, որոնց իմաստը գիտես միայն դու ու էլի մի քանի հոգի։ Զգացողություններ, որ կհիշես դեռ շատ երկար, գուցե անգամ մինչև կյանքիդ վերջը։

Կարևորը հագուստդ ու դեմքիդ արտահայտությունը փոխես, ու դռների առջև սպասող հիվանդի հարազատներին ժպիտով ասես, որ ամեն ինչ լավ է»։

Այդ լուսանկարում բժիշկը բավականին հոգնած և ուժասպառ տտեսք ունի, սակայն նրա աչքերն ուրախ են, ինչը ենթադրում է, որ բարդ վիրահատությունը բավականին լավ է անցել։