Արմեն Պետրոսյանը արդեն մի քանի ամիս է, ինչ հայրենիք է վերադարձել ընտանիքի հետ միասին միառժամանակ Ամերիկայում ապրելուց հետո։ Այստեղ նրա ավագ դուստրը ավարտել է դպրոցը։ Հայտնի արտիստն ու պրոդյուսերը հայրենիքում բավականին հետաքրքիր ժամանց է ունենում։

Արմենի տեղադրած լուսանկարներից ու հրապարակումներից հասկանալի է դառնում, որ նա մեծ ուշադրություն է դարձնում ընկերական հանդիպումներին և կարևորում է ժամանցը ընկերական միջավայրում։

Արմենը հերթական հանդիպումն է ունեցել այս անգամ դերասանն, երգիչներից Գոռ Հակոբյանի հետ։ Ընկերները հանդիպել են ընտանիքների՝ կանանց հետ միասին։

Արմեն Պետրոսյանը, տեղադրելով իրենց հանդիպման լուսանկարը, այն վերնագրելով՝ «Երևան-Գյումրի տրանզիտ»։ Ընկերները միասին սրճել ու գեղեցիկ ժամանակ են անցկացրել։

Նշենք, որ Գոռ Հակոբյանը ևս շատ մեծ կարևորություն է տալիս ընտանեկան ու ընկերական հարաբերություններին։ Նա իր հերթին մի լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է, որ իր տղան օլիմպիադայի է մասնակցել ու հավաստագիր ստացել։