Ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակում երևանյան առաջնությունը շարունակվում է որոշակի միջադեպերով ընթանալ։ Ադրբեջանական մարզիկների՝ Ադրբեջան վերադարձից հետո միջադեպ է գրանցվել թուրք մարզու հետ։

Թուրք մարզուհին սովորականի նման մոտեցել է ծանրաձողին, վերցրել է այն, փորձել է վերև բարձրացնել, սակայն այնուամենայնիվ չի կարողացել ծանրաձողի ձեռքին ոտքի կանգեն։ Նա գցել է ծանրաձողը, որից հետո բռնել է ձեռքն ու ուշաթափվել։

Անմիջապես բեմ են բարձրացել անվտանգության, ապա նաև բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ, որ հասկանան, թե ինչ է կատարվել մարզուհու հետ։ Մարզուհուն բժշկական անձնակազմը քննել է, որից հետո նրան պատգարակով հեռացրել են բեմից։

Դեռ պաշտոնական հայտարարություն չկա թուրք մարզուհու առողջական վիճակի և այլ մանրամասների մասին։ Ծանրամարտը շարունակվելու է նաև առաջիկա օրերին։ Թուրք մարզուհու հետ կապված միջադեպը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութում։