Այն, որ շատերի նյարդերը գերլարված վիճակում են և տեղի են տալիս, հստակ է, քանի որ վերջին շրջանում ականատեսն են լինում արտառոց այնպիսի իրողությունների, որոնք տեղի են ունենուն անհատների հետ ներանձնային կոնֆլիկտները հաղթահարել չկարողանալու արդյունքում։

Դեռ օրեր առաջ իրազեկվել էին, որ Սյունիքի մարզում մի կին ամուսնու հետ հարաբերությունները հարթելու նպատակով հանդիպում է նշանակել, ապա բենզինով այրել է նրա կրծքավանդակի մի մասը։

Այսօր նոր իրողության հետ ենք ստիպված լինում առերեսվելու։ Տեղեկություն է հանրայնացվել այն մասին, որ Երևանի Իսակովի փողոցի բակերից մեկում մի տղամարդ եկել է երեխային տեսակցության և վիճել է իր նախկին կնոջ հետ։ Նրանց վեճը ցավալի ու անկանխատեսելի հանգուցալուծում է ստացել։

Տղամարդը թունավոր նյութ է բաց թողել իր նախկին կնոջ վրա, ինչի արդյունքում տուժել է ոչ միայն նրա նախկին կինը, այլ նաև հարևանները։ Շտապ օգնության բրիգադը տուժողներին առաջին օգնությունն է ցուցաբերել հենց բակում։ Տեսանյութը՝ ստորև։