«Երրորդ նախագահը երբեք իր աշխատասեղանին կոմպյուտեր չի ունեցել, չեմ զարմանա, որ նույնիսկ կոմպյուտեր միացնելը չիմանա»

Գուրգեն Մարտիրոսյանը, ով Ժիրայր Սեֆիլյանի գաղափարակիցներից է, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի նախօրեին տված հարցազրույցին, գրում է հետևյալը․ «Համոզվեք, որ 4 ղեկավարներն էլ մի սանրի կտավ են։ Խոսեմ միայն բարձր տեխնալոգիաների տեսանկյունից։

Առաջինն իրեն սրբի տեղ դրած ասում է, ես 22 կմ-ոց Լաչինով միջանցքի կողմնակից էի, որպեսի գրադով չկարողանան ճանապարհին կրակել, բայց չի հասկանում, որ այն ժամանակ արագ տեմպերով բարձր տեխնալոգիաները զարգանում էին եւ արդեն գոյություն ունեին ռազմական անօդաչու սարքեր, իսկ ինքը հիմքը դրեց Հայաստանում ինտերնետի մոնոպոլիզացիային։

Երկրորդը՝ իրականացրեց ինտերնետի մոնոպոլիզացիան եւ առնվազը 10 տարով հետ շպրտեց բարձր տեխնալոգիաների զարգացումը Հայաստանում, այդ է պատճառը, որ այսօր մեր բանակում չունենք մեր արտադրության անօդաչու սարքեր։

Երրորդը երբեք իր աշխատասեղանին կոմպյուտեր չի ունեցել, չեմ զարմանա, որ նույնիսկ կոմպյուտեր միացնելը չիմանա։ Չորրորդն էլ տեսնում եք ինչ վիճակի հասցրեց Հայաստանին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: