Երջանկություն․ Սևակ Ամրոյանը սիրելի կնոջ հետ լուսանկար է հրապարակել

Սևակ Ամրոյանը և նրա սիրելի կինը գարնան և ամռան ամիսների ընթացքում հասցրեցին միասին լինել աշխարհի մի շարք գեղեցկատես քաղաքներում, մի շարք հետաքրքիր վայրերում։ Այդ ընթացքում Սևակի կինը նույնիսկ հիվանդացավ, հայտնվեց հիվանդանոցում և ապաքինվեց։

Սևակը վերջին շրջանում դադարեցրել էր ակտիվ հրապարակումներ անել իր հարթակում, ինչը կարել է կապել օգոստոսին Սուրմալուում տեղի ունեցած ցավալի դեպքի հետ։ Երգիչը ցավակցական գրառմամբ էր հանդես եկել։

Սակայն նախօրեին երգիչը վերսկսել է իր հրապարակումները՝ տեղադրելով իր ու սիրելի կնոջ՝ վերջերս արված գեղեցիկ լուսանկարներից մեկը։ Սևակն այդ կադրը վերնագրել է «Երջանկություն» ձևակերպմամբ։ Իսկապես, կադրում ամուսինները շատ երջանիկ տեսք ունեն։

Նշենք, որ ամուսինները վերջերս խոստովանել են, որ իրենց միջև ջերմ հարաբերությունների առաջացման հիմնական պատճառն ու մոտիվը հայ ժողովրդական երգն է եղել։ Երգչի կինը ևս շատ է սիրում հայ ժողովրդական երգը և Սևակի կատարումները։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: