Երջանկահիշատակ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Երջանկահիշատակ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը այսօր վաթսունմեկ տարեկան կդառնար, եթե մի քանի տարի առաջ քովիդը չխլեր նրա եռանդուն կյանքը։ Գաղտնիք չէ, որ առաջին տիկնոջ կարգավիճակում Ռիտա Սարգսյանը շետրին է օգնել։

Նրա մասին մինչ օրս էլ ջերմությամբ ու սիրով են խոսում բոլոր նրանք, ովքեր առնչվել են առաջին տիկնոջ մեծահոգությանը, օգտվել են նրա օժանդակությունից։ Նա իր հասարակական գործունեության հիմքում առողջական խնդիրներ ունեցողներին օգնելն էր դնում։

Ռիտա Սարգսյանը երաժշտական կրթություն է ստացել․ նա դաշնամուրի դասեր է տվել ժամանակին իր ծննդավայրում՝ Ստեփանակերտում։ Նաև երաժշտական ստեղծագործություններ է հեղինակել, որոնք մինչ օրս էլ կատարվում են երգիչների կողմից։

Ռ․ Սարգսյանը երկու դուստրերի մայր է եղել, թոռնիկների հոգատար տատիկ և ուշադիր, աջակցող կին ամուսնու համար։ Նրան ճանաչողները մշտապես հիացմունքով են խոսում այն մասին, որ Ռիտա Սարգսյանը բացառիկ նրբանկատությամբ էր վերաբերվում իրեն շրջապատող անձանց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: