Հանրահայտ երգչուհի Սոնա Շահգելդյանը որքան ակեղծ ու բաց է իր հարցազրույցներում մասնագիտական հարցերի մասին խոսելիս, նույնքան փակ ու լռակյաց է, երբ հարցն անձնական կյանքին է վերաբերում։

Նա տարբեր առիթներով անձնական կյանքի մասին իրեն ուղղված հարցերին տալիս է ընդհանրական ու խուսափողական պատասխաններ։

Սոնան ունի ութ տարեկան բալիկ, ում անունը Արթուր է։ Արթուրի մասին Սոնայի երկրպագուները վերջին շրջանում են իմացել։ Վերջերս տված իր անկեղծ հարցազրույցներից մեկի ժամանակ Սոնան առանձնահատուկ հիացմունքով է խոսել Արթուրիկի մասին։

Նա նշել է, որ իր տղան յուրահատուկ է, առանձնահատուկ բարի և հոգատար սիրտ ունի, ունի մեծ հումորի զգացում և շատ սրամիտ է։ Արթուրիկի խնամքով ու դաստիարակությամբ հիմնականում զբաղվում են Սոնայի մայրը և անձամբ Սոնան։

Հատկանշական է, որ Սոնան իր վերջին պատմություններում գրել է, որ ժամանակն է երկրորդ բալիկ ունենալու համար։ Այս գրառումը հետաքրքրել է օգտատերերից շատերին։