«Երկու օրվա ընթացքում, մեր ընտանիքը համալվեց ևս երեք աղջիկներով»․ Ալեն Սիմոնյանի կինը լուսանկարներ է տեղադրել

Ալեն Սիմոնյանն ունի մեծ ընտանիք։ Նրանց մասին հրապարակումներ հաճախ են անում թե՛ Ալեն Սիմոնյանը, թե՛ նրա տիկինը։ Ալեն Սիմոնյանի կինը վերջերս հիմնականում հենց ընտանեկան բնույթի հրապարակումներ է անում։ Նրա երթական հրապարակումը ևս ընտանեկան է։

Ընդ որում, այսօր Ալեն Սիմոնյանը նախագահականից լուսանկար է տեղադրել, որը ոչ այնքան միանշանակ է ընդունվել։

Մինչ համացանցը ողողված է Ալեն Սիմոնյանի այսօրվա տեղադրած լուսանկարի քննարկումներով, նրա կինը նոր ընտանեկան լուսանկարներ է տեղադրել՝ հայտնելով ընտանեկան համալրումների մասին։

Մարիամ Մարգարյանը հրապարակված ընտանեկան լուսանկարներին կից գրել է հետևյալը․ «Երկու օրվա ընթացքում, մեր ընտանիքը համալվեց եւս երեք աղջիկներով: Ծնվել են Ալենի եղբոր՝ Կառլենի աղջիկն ու իմ զարմուհիները:

Ես վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրին հետաքրքիր ու լեցուն կյանք է սպասվում, իսկ մեզ՝ իրենցով հպարտանալու անթիվ առիթներ: Բարի գալուստ լույսաշխարհ մեր հրաշքներին»,- իր ջերմ հրապարակումը եզրափակել է Մարիամ Մարգարյանը:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: