«Երկու տարի առաջ Ադրբեջանը հյուծված էր: Նրանք ֆիզիկապես անկարող էին շարունակել պատերազմը և նույնիսկ հանձնված Շուշին չէին կարողանա պահել: Օգնության հասավ Մոսկվան»

Արթուր Դանիելյանը գրում է․ «Երկու տարի առաջ Ադրբեջանը հյուծված էր: Նրանք ֆիզիկապես անկարող էին շարունակել պատերազմը և նույնիսկ հանձնված Շուշին չէին կարողանա պահել: Օգնության հասավ Մոսկվան:

Ռուս խաղաղապահները զինաթափեցին հայերին ու Ադրբեջանին հանձնեցին ևս մի քանի ռազմավարական բարձունք, իսկ Հայաստանում գրավեցին «ընդդիմադիր» դաշտը` դուրս մղելով ու արգելափակելով բոլոր առողջ ուժերին: Հիմա Ադրբեջանը կուտակել է բավարար ուժ Արցախի հարցը վերջնականապես լուծելու համար:

Կուտակել է ու անցել է գործի: Այս ամենում առանցքային դեր խաղացին նրանք, ովքեր Երևանում պահանջում էին օր առաջ պատերազմը կանգնեցնել, իսկ հետո պատերազմը կանգնեցնողին վերակենդանացրին: Սրանք փաստեր են: Չոր փաստեր:

Հիմա նույն մարդիկ ռազմատենչ կոչեր են անում, բայց ինչպես միշտ ենթադրում են, որ առաջին գծում պիտի ուրիշները լինեն: Ուրիշները պիտի զոհվեն, որ իրենք Սոկարի հետ նավթ ծծեն»,- իր գրառումը եզրափակել է Դանիելյան Արթուրը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: