«Երկու երիտասարդ կին ինձնից ոչ հեռու կանգնած զրույցի էին բռնվել: Նրանցից մեկը իր երկու մանկահասակ երեխաների հետ էր․․․»

Թեմիկ Խալափյանը գրում է․ «Կանգառում սպասում եմ իմ տրանսպորտին: Երկու երիտասարդ կին ինձնից ոչ հեռու կանգնած զրույցի էին բռնվել: Նրանցից մեկը իր երկու մանկահաuակ երեխաների հետ էր, որոնք մորը մի վայրկյան հանգիստ չէին տալիս, մե՛կ մեկն էր մոր փեշը քաշում ու բողոքում մյուսից և արդարություն պահանջում, մե՛կ մյուսը նույնը պահանջում: Խեղճ կինը չգիտեր ինչպես կարգի հրավիրել երեխաներին, որ մի երկու բերան խոսք փոխանակի, ինչպես ինքն ասաց:

— Չեն թողի, հա՛, մի երկու բերան խոսամ, յա՜, — ասաց կինը ու փորձեց սաստել երեխաներին:

Բան դուրս չեկավ, երեխաները էլի իրենցն էին պնդում, ինչ-որ բան կար իրար մեջ կիսելու, որ չէին կարողանում համաձայնության գալ: Ես ուշադիր սկսեցի երեխաների աչքերի մեջ նայել: Այնքան նայեցի, մինչև որ նրանք իրենց ուշադրությունը ինձ վրա սևեռեցին:

— Խելոնք պահեք ձե՛զ, — ասացի, մի քիչ կեղծ խստություն տալով դեմքիս, — թե չէ երկուսիդ ձեռքներից կբռնեմ կտանեմ, երկու հազար քսաներեք թվականի դուռը կբացեմ, ներս կգցեմ ու դուռը կփակեմ: Մի տարի չեք կարողանա դուրս գալ այնտեղից:

Երեխաները քիչ վախեցած սսկվեցին, կպան մորը փեշերին ու ակնապիշ նայեցին աչքերիս մեջ: Մայրը կարծես գոհ մնաց, որ երեխաները սսկվեցին, վրա բերեց.

-Լսեցի՞ք ինչ ասաց մլիցե՛ն: Սսկվեք, թե չէ, միլուցու ձեռը կտամ:

Ես երեխաներին կոնֆետ հյուրասիրեցի ու տեղս փոխեցի»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: