Արման Ղարիբյանը ցավով անդրադարձել է այսօր առավոտյան տեղի ունեցած ողբերգական դեպքին, որը երեք ոստիկանական սպաների կյանք տարավ։ Նա պատմել է, թե ինչպես է նա իր ընկերների հետ օրեր առաջ՝ փետրվարին, եղել անձնագրային անցակետում և ոստիկանական սպաները ինչպես են նրանց ընդունել։

«Այսօրվա դիվերuիայի հետևանքով uպանված ոստիկանների պատրաստած սուրճն ու թեյն է, որ խմեցինք փետրվարին անձնագրային անցակետում։ Երկու անգամ այցելեցինք անցակետ, երկու անգամն էլ չթողեցին մրսենք։ Հրաշք տղերք էին, ջիգյարով, մարդկային, ընկերական։

Իրենց կերպարով փոխում էին ոստիկանների մասին տարածված բացասական կարծիքը։ Խոսքեր չունեմ ուղղակի։ Անգամ չեմ կարողանում ցավակցական խոսքեր գրել հարազատներին»,- իր գրառումը եզրափակում է Արման Ղարիբյանը։

Արման Ղարիբյանը հրապարակել է նաև լուսանկար, որն արվել է այն ժամանակ, երբ հյուրընկալվել են ոստիկանական սպաներին։ Լուսանկարում երևում է ոստիկանական սպաների պատրաստած սուրճը և թեյը վառարանի վրա։