«Երկար ժամանակ չէի կողմնորոշվում»․ ահա թե ինչ լուսանկար է հրապարակել Գուրգեն Դաբաղյանը դստրիկի հետ

Հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանը, որ վերջին շրջանում մեծ երջանկությամբ վայելում է իր դստրիկի ներկայությունը և հայրիկ լինելու բերկրանքը, նոր կադրեր է տեղադրել։ Կադրերում երգիչն իր աղջկա հետ է։

Գուրգենը գրել է, որ մի որոշ ժամանակ երկմտանքի մեջ է եղել, թե արդյոք որ լուսանկարը դնի, որն է ավելի հաջող ստացվել, բայց քանի որ չի կողմնորոշվել, ապա ներկայացնում է այդ երկու լուսանկարներն էլ։

Նա խնդրում է, որ իր էջը հետևողները իրեն հուշեն, թե տեղադրված լուսանկարներից որն է ավելի որակյալ ու ստացված։ Օգտատերերը ակտիվորեն գրել են, որ երկու լուսանկարներն էլ ստացված են ու լավը։

Նկատելի է, որ փոքրիկ Շուշաննան մեծանալով իր հայրիկին է նմանվում։ Նրանց դիմագծերն իրար բավականին նման են։

Ներկայացնում ենք սիրառատ հայրիկի գրառումը․ «Երկար ժամանակ չէի կողմնորոշվում, թե որ նկարը տեղադրեմ, որոշեցի երկուսն էլ տեղադրեմ ու ձեզանից իմանամ, թե որն է ավելի հաջող նկար»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: