«Հերթական անգամ խոստովանում եմ, որ ես աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն եմ, քանի որ․․․» Սոֆյա Հովսեփյանի հուզիչ գրառումը

Սոֆյա Հովսեփյանը, ի պատասխան ծննդյան շնորհավորանքներին, գրել է․ «Սիրելի՛ ընկերներ, ծանոթ և անծանոթ բարեկամներ, շնnրհակալ եմ բոլոր բարեմաղթանքների ու շնnրհավորանքների համար և խնդրում եմ ներողամիտ լինեք, եթե բոլորին անհատապես չեմ պատասխանել: Արցախում կապի խնդիր կա, ուստի ոչ բոլոր հրապարակումներն եմ տեսնում, սակայն գիտեմ, թե որքա՜ն շատ են ու որքա՜ն ջերմ։

Դուք իմ օրը դարձրեցիք լեցուն, ինձ հաղորդեցիք մեծ ուժ ու եռանդ,որոնք կօգնեն առավել նվիրված լինել իմ գործին և հավատարիմ՝ իմ առաքելությանը: Թեև ծննդյանս օրը մեր երկրի և մեր ազգի համար սգո օր է, բայց գիտակցում եմ, որ ամենքս ծնվել ենք ապացուցելու, որ մենք կանք, պետք է լինե՛նք ու մեզ մեր արմատներից հեռացնել հնարավոր չէ՛, որ մեզ մեր արժեքներից կտրել հնարավոր չէ՛ և որքա՜ն էլ փորձեն պոկել՝ կրկին մենք ծիլ ենք տալու և շատանանք:

Այո՛ , ես հավատում եմ դրան, եթե անգամ աշխարհն ինձ փորձի հակառակում համոզել, միևնույն է, մենք մեր ուժերին հավատալով ու վստահելով առաջ ենք գնալու՝ ստեղծելով ամուր պետականություն։ Ուժեղ եղե՛ք և միասնական, սա է միակ հաղթանակը։

Մարդիկ հաճախ հարստությունը շփոթում են գումարի ու նյութականի հետ, բայց հերթական անգամ խոստովանում եմ, որ ես աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն եմ, քանի որ ունեմ ձեր նման մարդկանց իմ շրջապատում, քանի որ ապրում եմ մի երկրում, որտեղ ապրում եք նաև դուք և հավատում եմ, որ մենք միասին պահելու ենք մեր պետականությունը՝ հանուն մեր գալիք սերունդների և հանուն այն սերնդի, որի արյունը դեռ թաց է ու մեզանից ակնկալում է չհանձնվե՛լ, պայքարե՛լ, տեր կանգնե՛լ իրենց հիշատակին ու լինել արժանավոր՝ հիշատակը ոգեկոչելուն։ Շնորհակալ եմ և շուտով կհանդիպենք պայքարի թոհուբոհում։ Առայժմ

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: