Գարիկ Պապոյանը մասնակցել է մի միջոցառման, որի ժամանակ իր ունեցած ապրումները, տպավորություններն ու զգացողությունները պատմել է իր սոցհարթակում: Նա պատմում է հետևյալը. «Երեկ մի միջոցառման էի, որտեղ ներկա էին մեր անմահացած հերոս տղերքի մայրերը, քույրերը, կանայք, երեխաները:

Պատմում էին տղերքի սխրանքները, ցուցադրում էին նկարները: Շատ ծանր էր: Քեզ անընդհատ բռնացնում էիր զգացմունքներդ զսպելու մեջ: Ընկած Հերոսների շարքում էր Արթուր Գրիգորյան անունով մի շատ երիտասարդ տղա, ում մայրը ինձ գրել էր ու պատմել, որ Արթուրը երբեք մեր համերգները բաց չի թողել:

Երեկ պիտի նայեի Արթուրի մոր աչքերի մեջ ու խոսեի: Խեղդվելով խոսեի: Խնդրում եմ ընկերներ, ինչ անում եք, ինչ խոսում եք հիշեք, որ ԿԱՆ էս մարդիկ»:

Վերջում Գարիկ Պապոյանը հրապարակել է այն փոքրիկ տեսանյութը, որտեղ երևում է, թե նա ինչպես է խոսում Արթուր Գրիգորյանի մոր ներկայությամբ: Տեսանյութը՝ կից: