«Երեկ իմ կյանքի վերջին 25 տարիների ամենաուրախ օրն էր․․․»

Հանրաճանաչ ու համարձակ հաղորդավար Արա Ղազարյանը տարիներ շարունակ ապրում ու իր գործով է զբաղվում Նահանգներում։ Նա վերջերս գրառմմաբ հայտնել էր, որ եկել է Երևան։ Նրա Երևան գալու նպատակն ու պատճառը ուրախալի է։

Իր ունեցած երջանիկ պահի մասին Արա Ղազարյանը գրել է․ «Երեկ իմ կյանքի վերջին 25 տարիների ամենաուրախ օրն էր։ Իմ Մագայի ու Արմանի պսակադրությունն ու հարսանյաց հանդեսն էր։ Էնքան բան կա ասելու, որ քարկապ եմ ընկնում ու չգիտեմ թե որտեղից սկսեմ։

Երևի կարճ լինեմ ու ասեմ շնորհակալություն իմ ուրախությունը, երջանկությունն ու բերկրանքը կիսող հարազատներիս և ընկերներիս: Դուք երեկվա իմ օրը դարձրեցիք անմոռաց: Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց ում անձամբ չեմ ճանաչում. Ձեր գրառումներն ու մաղթանքներն ապրեցնող են։

ՀԳ — Սրտանց ուզում եմ, որ բոլորդ զգաք այն, ինչ ես էի երեկ զգում»,- իր գրառումը եզրափակել է Արան՝ տեղադրելով նորապսակների լուսանկարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: