Վահե Տեր-Մինասյանն արձագանքել է երեխաներին ամանորյա տրամադրությունից զրկելու, տոնածառ զարդարելու հնարավորություն չտալու քննարկումներին: Նա հորդորում է երեխաներին չզրկել ուրախանալու հնարավորությունից: Բժիշկն այդ մասին գրել է հետևյալը. «Երեխաներին մի պшտժեք։

Մի զրկեք ամանորյա հրաշքից ու նվերներից։ Նրանք պшտերшզմ չեն պшրտվել, հայրենիքին ու ազգին չեն դшվաճանել։ Այսօրվա երեխաները տարիներ անց դեռ պիտի մեր բոլոր սխալները շտկեն։ Այսօրվա երեխաները պիտի զրոյից կամ ավելի ճիշտ մինուսից Երկիր կառուցեն:

Նրանք դեռ մի օր պիտի իրենց կյանքը նվիրեն Հայաստանին։ Անկախ ամեն ինչից նրանք այսօր պիտի իրենց բաժին երջանկությունը ստանան»,- իր խոսքը եզրափակել է հայտնի բժիշկը: Նա իր այս գրառմանը զուգահեռ հրապարակել է նաև իր կրտսեր դստրիկի ամանորյա լուսանկարը:

Թեմատիկ լուսանկարում Վահե Տեր-Մինասյանի դստրիկը շրջապատված է ամանորյա զարդարանքներով, էլֆերի հագուստներ հագած մարդկանցով, ովքեր երեխային հեքիաթային ամանորյա տոն պետք է պարգևեն: