Երեխայիս ծնվելուց հետո կտրվեցի ամբողջությամբ հեռուստատեսությունից․․․» Ջավահիր Եղիկյանի նոր հրապարակումը

«Ես Կամի» պրոդյուսեր Ջավահիր Եղիկյանը, որ կյանքը կապել է Վիկ Դարչինյանի հետ՝ նրան դեռևս մեկ զավակ պարգևելով, իր հարթակում գրում է իր բացակայության և վերադարձի մասին հետևյալը․ «Երեխայիս ծնվելուց հետո կտրվեցի ամբողջությամբ հեռուստատեսությունից։

Ամբողջ ժամանակս մեծ սիրով նվիրեցի նրան ու փոխվեց կենցաղս, հասկացա, որ ամենադժվար եւ ամենահաճելի գործն աշխարհում մայր լինելն է։ Այս ընթացքում տարբեր հեռուստաընկերություններից ստացա բավականին լավ առաջարկներ, բայց մերժեցի, որովհետեւ «արքային խնամել էր պետք», իսկ դայակ ի սկզբանե չեմ ցանկացել։

Եվ քանի որ բալիկս արդեն մեկ տարեկան է, խնամքի «դժվար» փուլն անցել ենք, ուրեմն սեպտեմբերից սկսում եմ նոր նախագծեր տարբեր հեռուստատեսություններում։ Որևէ հաղորդաշար չի լինի «սովորական»։

Ունենալու ենք «ԵՍ ԿԱՄ»-ին արժանի հաղորդումներ, ինչպես նաեւ հենց ԵՍ ԿԱՄ-ը որն այդքան ճակատագրեր է փոխել, առաջ Աստված»,- իր հրապարակումը եզրափակում է Ջավահիր Եղիկյանը։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: