Երգիչ, դերասան Մայքլ Քոթանջյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Քոթանջյան հանրահայտ ու տաղանդավոր ընտանիքի ներկայացուցիչն է Մայքլ Քոթանջյանը։ Նա Ռաֆայել Քոթանջյանի միակ զավակն է։ Շրջապատված է եղել ուշադրությամբ, հոգատարությամբ և մշակութային հագեցած միջավայրով։

Մայքլը դեռ մանկուց հանդես է եկել դերասանի կարգավիճակով։ Նա նկարահանվել է «Մեկ ամիս գյուղում», «Ճերմակ անուրջներ», «Սիրո աստղ» և այլ հայտնի ու հաջողություն վայելած ֆիլմերում։

Մայքլը դպրոցից հետո ընդունվել է «Գլաձոր» համալսարան, որտեղ սովորել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

Մայքլը դեռ վաղ տարիներից բացի ֆիլմերում նկարահանվելուց, հանդես է եկել նաև երգերի կատարումներով։ Նա ունի նաև երգչի հաջողված գործունեություն։

Մայքլն ամուսնացած է Աշայի հետ։ Նրանք երկու զավակներ են մեծացնում՝ աղջիկ և տղա։ Մայքլի ընտանիքը Ռաֆայել Քոթանջյանի հիմնական ուրախությունն է․ մեծ արտիստն ապրել և ուրախացել է նրանցով։

Մայքլը խոստովանում է, որ չի կարողանում համակերպվել հայրիկի ֆիզիկական բացակայության հետ․ մտքերով միշտ նրա հետ է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: