Դերասանուհի Անի Խաչիկյանը գրում է․ «Ճամփորդելը հանգստի հետ կապ չունեցող բան ա, ավելին՝ ուղիղ հակառակը։

Երբ դու լրիվ օտար երկրում ես, անծանոթ փողոցներով ես քայլում, լեզուն չգիտես, չգիտես տեղի գրված ու չգրված օրենքները դա ավելի շատ անհանգստություն ա, անծանոթ անհանգստություն, բացահայտումներով լի, արկածախնդիր անհանգստություն, հոգնեցուցիչ, լարող՝ տեսողությունը, զգոնությունը, լսողությունը, միտքը, մկանային համակարգը, անգամ հոտառությունը։

Մի բան կար, որը բացառել էի էս ճամփորդությունից ու ստացա ավելին, միշտ ա էդպես, ամեն տեղ, ամեն ինչում ու անխուսափելի աշխատում ա։

Երբ չկան սպասելիքներ, ակնկալիքներ, նախնական պատկերավորում ու նույնիսկ պլանավորում, ամեն ինչ դառնում ա բացառիկ ու դու ես դառնում բացառիկ իրավիճակի մեջ։

Ստանում ես ինքդ քո յուրահատուկ, աննման պատմությունը, վերագտնում ես ներկան, պահը,չես վազում ոչնչի հետևից, չես շտապում, չես ուշանում, որովհետև ուղղակի էնտեղ ես, որտեղ հայտնվել ես ու դա հրաշալիա, իսկ հանգիստը տանն էլ կարելի ա կազմակերպել, ասածս ինչ ա՝ ճամփորդե՛ք»։