Հրանտ Թոխատյանը Նահանգներում նոր ներկայացում է նախապատրաստում։ Այդ շրջանակում նա իր ափսոսանքների, մտահոգությունների մասին է խոսել՝ ասելով, որ իրեն հատկապես մտահոգում է հայաստանյան միջավայրի ներկայիս իներտությունը, անտարբերությունը։

Նա գտնում է, որ սերը ժամանակավորապես լքել է Հայաստանը։ Հրանտ նշում է, որ ինքը հպարտ ծնող է, քանզի որդին երկու պատերազմների է մասնակցել։ Նա խիստ անհանգստացել է, հնացել է նրա մոտ՝ նրա կողքին լինելու համար, չնայած որ ոչնչով բացի իր ներկայությունից չէր կարող օգնել։

Հրանտը խոսել է նաև իր երիտասարդ ընկերներից մեկի՝ Հայկ Մարությանի մասին։ Նա գտնում է, Հայկը պետք է պատասխան տա հանրությանը, այդ թվում նաև իրեն սև ր սպիտակի բաժանելու համար։ Նա գտնում է, որ քաղաքական գործընթացների մեջ մտած Հայկը դադրաեց լինել իր ընկերը, երբ ընդունեց քաղաքապետի պաշտոնը։

Հրանտ Թոխատյանի՝ Նահանգներից տված հարցազրույցը՝ կցված նյութի մեջ։