«Երբ ամենապարզ մարդկանցից մեկը քեզ նվիրում է…» ի՞նչ է նվիրել Քրիստինե Պեպելյանը Թագուհի Օհանյանին

Թագուհի Օհանյանն իր սոցհարթակում մի փոքրիկ տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես է սիրված երգչուհի Քրիստինե Պեպլյանն իրեն գեղեցիկ ու թանկագին նվեր նվիրում: Երգչուհին նվերը մատուցելուց առաջ Թագուհուն ջերմագին խոսքեր է ուղղել:

Երգչուհին ցանկացել է, որ Թագուհին ամեն անգամ նվերը տեսնելիս միշտ ունենա հպարտության և գոհության զգացում, քանի որ նա շատ լավ մարդ է ու կա շատերի աղոթքների մեջ: Իսկ նվերը, ինչպես պարզվում է փաթեթը բացելուց հետո, գեղեցիկ ձևավորումներով հայելի է:

Թագուհի Օհանյանը, հրապարակելով տեսանյութը, այն մեկնաբանել է հետևյալ կերպ. «Երբ ամենապարզ մարդկանցից մեկը քեզ նվիրում է ամենագեղեցիկ խոսքերը մի յուրահատուկ նվիրումով: Սիրում եմ քեզ, Քրիստիոնե Պեպելյան»:

Նրան էմոցիաները տեսանկարահանված նյութի մեջ տպավորիչ են ու հուզիչ: Նա չի կարողանում թաքցնել հուզմունքը: Թագուհի Օհանյանի հանրայնացրած ուշագրավ տեսանկարահանումը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: