Վահե Տեր-Մինասյանը ամենից աշխատասեր անհատներից է, որն անում է առավելագույնը՝ մասնագիտության մեջ հաջողություն ունենալու և մասնագիտական ոլորտը զարգացնելու համար։ Վահեն իր ժամանակի հիմնական մասը տրամադրում է հենց մասնագիտությանն ու աշխատանքային գործունեությանը։

Լինելով հոգատար մարդ՝ նա չի անտեսում նաև ընտանիքի անդամներին, երեխաներին։ Քանի որ արդեն մեկնարկել են աշնանային արձակուրդները, Վահեն ու կինը երեխաների հետ մեկնել են ծովափնյա հանգստի։

Բժիշկը, ինչպես պարզվում է, երեխաներին խոստացել է ծով տանել և քանի որ ամռանը չի հասցրել, որոշել է խոստումը աշնան կարճ հատվածում իրագործել՝ միաժամանակ ջերմացնելով Հայաստանաբնակ զավակների աշնան ցուրտ օրերը։

Բժիշկը ծովից ընտանեկան ջերմ լուսանկար է տեղադրել՝ գրելով․ «Երբ ամառն աշխատում ես ու երեխաներիդ ծով ես պարտք լինում»։ Լուսանկարում երևում է, որ բժշկի աղջիկները բավականին բարձր տրամադրություն ունեն։ Նրանք գոհ են ու երջանիկ։ Նրանց հետ է նաև նրանց մայրիկը։