Երբեք չէիր տեսնի նրան տխուր՝ նա միշտ կենսուրախ էր, կենսախինդ ու կյանքով լեցուն․․․

Կիրակոսյան Լուսինեի վախճանի ցավալի առիթով նրան ճանաչող ու նույնիսկ չճանաչող շատերը հարգանքի ու ափսոսալի խոսքեր են ուղղում, բայց արդեն նրա հիշատակին։

Հատկապես այս անցնող տարվա ընթացքում մենակnւթյան մասին հաճախ խոսող արտիստուհին այդպես էլ չարժանացավ իր խնդրած ուշադրությանը ժամանակակից ռեժիսորների կողմից։

Դերասան Արթուր Բաղդասարյանը գրում է․ «ՀՀ վաստակավոր դերասանուհի Լուսնյակը ևս լքեց մեզ։ Կյանքում երևի ավելի վատ բան չկա, քան մենակության մեջ ապրելն ու մենակության մեջ մեռնելը։ Ու չնայած այդ մենակությանն ու լքվածությանը, նա ապրեց իր լավագույն տարիները՝ սիրված ու հարգված։

Երբեք չէիր տեսնի նրան տխուր՝ նա միշտ կենuուրախ էր, կենսախինդ ու կյանքով լեցուն։ Հ․ Գ թող աշխարքհում ոչ ոք մենակ չմնա»,- իր գրառումը եզրափակել է արտիստը։

Հարություն Ղուկասյանը գրում է․ «Տիկին Լուսինե ջան, տաղանդաշատ արտիստ, քեզ հետ աշխատելը պատիվ էր եվ ուրախություն։ Վարակիչ ծիծաղդ, մարդ տեսակդ ճանաչողներիդ կյանքում կպակասի։ Լույսերի մեջ մնաս»։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: