Հայտնի ու իր ակտիվությամբ աչքի ընկնող Սաթենիկ Հազարյանը ներկայումս զբաղված է միանգամից մի քանի նախագծերի ու նկարահանումների շրջանակներում։ Դերասանուհուն շարունակ կարելի է տեսնել աշխատելիս, սակայն միշտ լավ ու պատշաճ տեսքով։

Սաթենիկն իր մեծ աշխատասիրության և սկզբունքայինության շնորհիվ կարողանում է հաղթահարել միայնակ մայր լինելուց բխող բոլոր դժվարությունները՝ մեծացնելով ու լիարժեք մանկություն պարգևելով իր երկու զավակներին։

Սաթենիկին հազվադեպ կարելի է տեսնել անձնական թեմաների մասին խոսելիս։ Նա միայն իր զավակների մասին է երբեմն խոսում։ Մնացյալն աշխատանքային հրապարակումներ են։ Սաթենիկը լուսանկար է տեղադրել՝ գրելով հետևյալը․

«Երբեմն մենք այնքա՜ն ենք սպասում այդքան կարևոր մեկի զանգին: Մենք կարող ենք դրան սպասել օրերով, ժամերով, անգամ` տարիներով:

Բայց արդյո՞ք պետք է սպասել, ի՞նչ եք կարծում: Գուցե երբեք էլ պետք չէ ապրել սպասումով, որպեսզի բաց չթողնենք այդ պահն ու ապրենք լիարժեք»: