Քրիստինե Պեպելյանը մեծացել է իր մայրիկի հետ՝ առանց հայրական ներկայության։ Երգչուհին իր անկեղծ խոստովանություններում հաճախ է շեշտում ու կարևորում իր կյանքում մայրական անփոխարինելի ներկայությունը։

Մինչ օրս էլ Քրիստինեի մայրիկը շարունակում է գտնվել իր թանկ ու սիրելի դստեր կողքին՝ նրան օգնելով բոլոր հարցերում, այդ թվում՝ երգչուհու անդրանիկ որդու խնամքի ու դաստիարակության հարցերով։

Քրիստինեն ջերմագին շնորհավորել է սիրելի մայրիկի ծննդյան օրը։ Նա տեղադրել է իր հայտնի «Մայրիկ» ստեղծագործությունը՝ մայրիկին ուղղելով ջերմ խոսքեր։ Երգը ժամանակին երգչուհին հենց իր մայրիկին էլ նվիրել է։

Երգչուհին ինքն իրեն երանի է տվել, որ ունի իր մայրիկի նման մեկին իր կյանքում։ Քրիստինեն արդեն տևական ժամանակ է, ինչ իր մայրիկի ու զավակի հետ արտերկրում՝ Ամերիկայում է բնակվում։

Երգչուհին այնտեղ սեփական երաժշտական դպրոցը հիմնելու առաջին քայլերն է անում՝ փորձելով համատեղել գործն ու ստեղծագործական կյանքը։