«Երանի աշունը ուշանա մի քիչ․» Զարուհի Բաբայանի հրապարակած ուշագրավ լուսանկարները

Զարուհի Բաբայանը նոր ոճային լուսանկարներ է տեղադրել, որոնցում նա բավականին բարձր տրամադրություն ունի։

Լուսանկարները արևոտ ու պայծառ են, իսկ երգչուհին դրանց կից գրել է, որ ցանկանում է, որ աշունը մի քիչ ուշանա։

Լուսանկարներում Զարուհին երկար փեշեր ունեցող հագուստով է։ Հագուստի գույները ներդաշնակվում են աշնան գունապնակի հետ։ Զարուհու ոճը կիսասպորտային է, իսկ նրա կերպարն ամբողջացնում է հագուստի գույնի շարֆը։

Նշենք, որ Զարուհին և նրա ընտանիքի մյուս անդամները ամենուր և միշտ փորձում են նկատել, գտնել և ցուցաբերել գեղեցիկը, որքան էլ ծանր ժամանակաշրջան լինի։ Նրանք կարողանում են գեղեցիկ կենսակերպ կազմակերպել՝ օրինակ ծառայելով նաև այլոց։

Չնայած Զարուհին արդեն բավականին հասուն երկու զավակի մայր է, նա շարունակում է նույն երիտասարդական ավյունով ու ոճով ներկայանալ՝ կյանքի կոչելով հետաքրքիր ու խենթ գաղափարներ։ Նրա մոտ դա բավականին հաջող է ստացվում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: